![զզ զզ](/static/articles/46/93/19/l-ophOKxpx0O.jpg)
Հայերի նկատմամբ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ․ իտալացի պատգամավորը՝ Ստեփանակերտում Ազնավուրի կիսանդրին քանդելու մասին
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին քանդելուն։
Իտալացի պատգամավորը մասնավորապես գրել է․
«Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին նվիրված կիսանդրին։
Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության և մշակույթի մեջ»։
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը Արևմուտքին արթնանալու կոչ է արել։
🔵 A #Stepanakert è stato abbattuto il busto in memoria di #Charles_Aznavour, uno dei massimi interpreti della #musica mondiale.
— Emanuele Pozzolo (@EmanuelePozzolo) February 29, 2024
L’odio anti-armeno, oltre ad abbattere le croci cristiane, sfregia la #storia e la #cultura!#STOPallaPERSECUZIONE #WakeUpWest 🇮🇹🍀🇦🇲 pic.twitter.com/eV9ssJQ1OS