Բացել լրահոսը Փակել լրահոսը
f7ab9406fc22ec3fed3f2ee6166b8105_1709229062
A A
Հասարակություն

Չարենցավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը տեսանելի է մի քանի 100 մետրից

Այսօր՝ փետրվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նախնական տեղեկություններով տուժածներ չկան, սակայն բնակարանի ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ կրակը տեսանելի մի քանի 100 մետրից։