Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղում

Հրդեհ Բյուրական գյուղում Փետրվարի 29-ին, ժամը 16։06-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղի սկզբնամասում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 47-րդ փողոցում գտնվող ոչ բնակելի փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 17:23-ին: Այրվել են տնակը (մոտ 20 քմ) և մոտ 1000 քմ խոտածածկույթ։