A
A
Երևանում բախվել են Toyota-ն, Honda-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր. խցանումը հասնում է մոտ 2 կմ-ի
Աջակցիր «Ա1+»-ինԱվտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Անաստաս Միկոյան 79 հասցեի դիմաց բախվել են Toyota, Honda, և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով էլ խցանումը հասնում էր մոտ 2 կմ-ի: