Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նոր Նորքում ապօրինի շինություններ են քանդում․ իրավիճակը լարված է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:
 
🔹 Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը: