A
A
Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդին մասնակցել է 10 անձ․ ՆԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։
Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։
Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։
Թեմայի շուրջ՝ այսքանը։