Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեսկ Ֆաբրեգասը արժե 60 մլն ֆունտ

Սպորտ
777f6451211755382e6ed8b4c1330c4f

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի ավագ Սեսկ Ֆաբրեգասին պահպանելու համար, բավական բարձր տրանսֆերային գին է սահմանել իսպանացի ֆուտբոլիստի դիմաց:

Մասնավորապես` ֆուտբոլիստով հետաքրքրվող իսպանական «Բարսելոնան» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» 23-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար պետք է վճարեն 60 մլն ֆունտ սթեռլինգ փոխհատուցում, այն դեպքում, երբ այդ ակումբները առաջարկում են ընդամենը 40 մլն:

Ըստ իսպանական լրատվամիջոցների, Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխման հարցը պարզ կդառնա մայիսի 28-ին կայանալիք չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից հետո: