Բացել լրահոսը Փակել լրահոսը
428635370_363231950006247_53696488294473650_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Զորակ գյուղի տներից մեկում

Փետրվարի 26-ին, ժամը 13:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զորակ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Գևորգ Չաուշի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի ննջասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:33-ին: Ննջասենյակում այրվել է գույքը, ջերմահարվել՝ կենցաղային տեխնիկա: