
A
A
Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնական այցն ավարտվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի պաշտոնական այցն ավարտվել է։ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Օդանավակայանից ճանապարհել եմ իմ գործընկերոջը»,- գրել է Պապիկյանը։
Ավելի վաղ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։