Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Խաչատուրյան
A A
Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին  ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Հայ և ճապոնացի ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերն ամուր հիմք են փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։