A
A
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական առաջին փուլում զիջել է Ավստրիային
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է ելույթներն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում:
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը Վիեննայում մրցել է Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել է 91:106 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Քրիս Ջոնսն էր (Հայաստան)՝ վաստակած 30 միավորով, նա նաև 5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 8 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականի խաղին մրցավայրից հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Նախապատրաստվելով Ավստրիայի հետ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը վերջին 5 օրերին ուսումնամարզական հավաք և ընկերական խաղ է անցկացրել Վիեննայում՝ մրցելով չեխական «Բռնո Բասկետ» ակումբի հետ: Խաղն ավարտվել է Հայաստանի հաղթանակով` 99:93 հաշվով:
ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի երկրորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի փետրվարի 25-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալելով Ալբանիայի ընտրանուն:
Բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկու հանդիպումներին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի Ռեքս Կալամյանի օգնական Ալեքս Զամպիերը: Վիեննայում նախապատրաստական հավաքն անցկացնելուց հետո Ռեքս Կալամյանը վերադարձել է ԱՄՆ NBA-ի մրցաշրջանի վերսկսման պատճառով: