Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Թող խոսեն տառերը»․ Արմենուհի Սաղդասարյանի մշտական լինելիության խոսուն վկաները (տեսանյութ)

 

«․․․Աշխատեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներին ու աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով»։

Հովհաննես Թումանյանի այս խորհուրդը որդեգրած Արմենուհի Սաղդասարյանը մետաքսի վրա ստեղծում է իր ինքնատիպ արվեստը՝ ոգեշնչված հայոց գրերով ու զարդարվեստով։

Արմենուհու խոսքով՝ իրեն առավել գրավել են ոչ թե մեր այբուբենի ձևն ու գեղեցիկ հորինվածքներն, այլ խորհուրդները։

Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված բացվեց «Տառի գունազարդումը» խորագրով ցուցադրություն, որը մեկտեղել էր Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» հավաքածուի գործերը ու առաջին անգամ ներկայացվող բացառիկ նմուշներ՝ ավետարաններ, ձեռագրեր ու հմայիլներ Մատենադարանի գանձարանից։

Արմենուհի Սաղդասարյանը ծնվել է Լիբանանում։ 2001-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։

«Չունեի ակադեմիական կրթություն, սակայն կար մեծ սեր արվեստի հանդեպ, -ասում է Արմենուհին, - Եվ երբ երեխաներն ավելի ինքնուրույն դարձան, որոշեցի հաճախել բատիկայի դասընթացների»։

«Սաղարթ» հավաքածուի այս ցուցադրության խորագիրը՝ «Թող խոսեն տառերը», պատահական չէ։ Դրանք լոկ տառեր չեն, այլ ինքնության դիմապատկեր ու մշտական լինելիության խոսուն վկաներ։

«Տառի գունազարդումը» խորագիրը կրող ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս։