Բացել լրահոսը Փակել լրահոսը
շչակ
A A
Հասարակություն

Փորձարկվելու են էլեկտրական շչակներ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է․
 
«Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Սիս բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ»։
 
Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր
 
«Փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ»։
 
․․․․․․․․․․․․
 
«Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Գ. Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով hատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ»:
 
Խնդրում ենք չանհանգստանալ, բնակիչներին հորդորում է ՆԳՆ ՓԾ-ն