Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)

Փետրվարի 16-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։
 
Ի շարունակություն ս.թ. նոյեմբերին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 
Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի և տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ընդգծել է առկա մարտահրավերի հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության սկզբունքների, ինքնիշխանության հարգման վրա։
 
Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ կարևորելով առկա գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ կազմակերպության մանդատին համապատասխան նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։