Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը` բրոնզե մեդալակիր

Սպորտ
34010a18751e6cdf3c4257449d43816f

Թբիլիսիում ավարտվեց Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը:

Վերջին, 11-րդ տուրում, Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ: Մեր ուժեղագույն շախմատիստուհին, վաստակելով 8 միավոր, զբաղեցրեց 3-րդ տեղը, քանի որ նույնպիսի արդյունք ցույց տված Սվետլաննա Մատվեեւան լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 4-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Լիտվայի ներկայացուցիչ Վիկտորիա Չմիլիտեն, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Նրանից կես միավոր ետ մնաց բուլղարուհի շախմատիստը: