Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Փոսի» թատրոնը լուծարեցին, որ դրա հաշվին «Գոյը» դարձնեն պետական․ Արմեն Էլբակյան (տեսանյութ)

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի խոսքով՝ եթե թատրոնը սեփական կառույց է, կարող ես անել՝ ինչ ցանկանում ես, մինչդեռ պետականի դեպքում պարտավոր ես հաշվի նստել։

«Իմ սիրտը գիտե՞ք ոնց էր ցավում, երբ լուծարեցին «Փոսի» թատրոնը։ Դրա հաշվին «Գոյը» դարձրեցին պետական թատրոն»,– նշեց պարոն Էլբակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, «Գոյ»–ն ինչպես աշխատել է, այդպես էլ կաշխատի, ուղղակի կփոխվի կառավարման մոդելը։

Ինչ վերաբերում է նրան, որ «Գոյի» փակման պատճառներից մեկը դիտարկվում է «Նժդեհ» ներկայացումը, ապա պարոն Էլբակյանը վստահ է, որ քաղաքական ներկայացումը պատճառ դառնալ չի կարող։

««Արթուր Ուի»–ից ավելի քաղաքական պիես կա՞։ Հիմա էլ «Ռնգեղջյուրն ենք բեմադրելու, նաև Բրեխտի «Կլորագլուխներն ու սրագլուխները», որը ևս քաղաքական պամֆլետ է»։