Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Լևոն Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է առաջադրվել նաև ընկերոջը

Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք առաջադրվեց նաև՝ Սերգեյ Ասատուրովին։ Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է՝ դատարան։
 
Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառվեց՝ բացակայելու արգելք խափանման միջոցը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

 

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանին հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:

Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, սեպտեմբերի 25-ին՝ կալանավորվել:

Հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր: