Կայացել է Շիրակի մարզի սամբոյի 2024 թվականի պատանեկան առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու համալիր մարզադպրոցում փետրվարի 4-ին կայացել է Շիրակի մարզի սամբոյի 2024 թվականի պատանեկան առաջնությունը։ Մասնակիցները Շիրակի մարզում գործող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունների սաներն են եղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցումներն անցկացվել են 53 կգ, 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ և 98 կգ ու դրանից բարձր քաշային կարգերում։
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից սահմանված հավաստագրերով և մեդալներով։
Որպես Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչ՝ միջոցառմանը ներկա է եղել մարզաձևի հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը։
Մրցումների արդյունքներով համալրված Շիրակի մարզի սամբոյի հավաքական թիմը կմասնակցի մարտի 2-3-ը Երևանում անցկացվելիք Հայաստանի պատանեկան առաջնությանը։