Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (11)
A A
Պաշտոնական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Արդարադատության նախարարի հետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 2-ին Ազգային ժողովում հանդիպել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:

Հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում քննարկվել են պետական պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերող օրենսդրական կարգավորումները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` առկա օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:

Արձանագրվել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կառավարող խմբակցության եւ Կառավարության գլխավոր առաջնահերթություններից է:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։