A
A
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը երկու ամսով կալանավորվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱլեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվեց:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:
«Դատարանը Անի Գևորգյանին նախնական երկու ամսով կալանք է նշանակել:
Որոշումը դեռ պատրաստ չէ, քաղվածքի տեսքով է: Որոշումը ստանալուն պես այն բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում »,-ավելացրեց պաշտպանը:
Ալեքսանյանը նշեց, որ Անի Գևորգյանը մեղադրվում է պոշտոնական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու մեջ. «Բոլոր մեղմացուցիչ հանգամանքներն անտեսվել են: Անի Գևորգյանն ունի երկու անչափահաս երեխա ՝ 2 և 4 տարեկան »: