Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ժողովուրդը կորոշի՝ հրաժարվենք Անկախության հռչակագրից, թե ոչ․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

Ըստ Վարդանյանի՝ սահմանադիրն է որոշում կայացնելու՝ առհասարակ նոր Սահմանադրություն կլինի, թե ոչ և Նոր Սահմանադրություն կլինի, թե ոչ, այդ նոր Սահմանադրության տեքստն ինչպիսին կլինի, արդյոք այնտեղ կլինի Անկախության հռչակագրի դրույթներին հղում, թե ոչ՝ որոշելու է ժողովուրդը՝ սահմանադիրը։

Այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Ըստ նրա՝ Սահմանադրությունը երկու ձևով է պետք դիտարկել՝ որպես բուն տեքստ և որպես քաղաքացիների կամք։ Նրա կարծիքով՝ Սահմանադրությունն ապրող փաստաթուղթ է, հասարակական հարաբերությունների զարգացման որոշակի փուլում կարիք է առաջանում սահմանադրի կարծիքը սահմանադրի քվեի առկայության պարագայում փոփոխելու կամ վերանայելու։