Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկանները երգում են ծերերի համար (տեսանյութ)

Հունվարի 29-ին «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում բարձր տրամադրություն էր։
Ավանդույթ դարձած միջոցառումները, ինչպես միշտ, կենտրոնում օրը հիշարժան էին դարձրել:
ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի երգչախումբն ու տնտեսական վարչության մշակույթի բաժինը հերթական անգամ կազմակերպել էին միջոցառում, որն այս անգամ նվիրված էր Հայոց բանակի ձևավորման 32-րդ տարեդարձին։
Ոստիկանության զորքերի երգչախումբն իր գեղեցիկ կատարումներով բովանդակալից օր պարգևեց միջոցառման մասնակիցներին։