Բացել լրահոսը Փակել լրահոսը
01000000-0aff-0242-2715-08db2a421742_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Վաշինգտոնը հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու հարցում. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, երեկ ճեպազրույցի ընթացքում ընդգծել է Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցություններ վարելու՝ ԱՄՆ-ի ցանկությունը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

«Դրանում հետաքրքրված են ԱՄՆ-ն և պետքարտուղարը, և մենք ջանասիրաբար աշխատելու ենք, որպեսզի հասնենք վերջնագծին՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև այս հարցի շուրջ աշխատող մյուսների, այդ թվում՝ Լուիս Բոնոյի հետ համակարգմամբ», - ասել է Պատելը։