A
A
Ճիշտ չի՞ լինի, որ հիմա էլ Դուք հանձնվեք Ադրբեջանին գերիների փոխարեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրա խոսքերը. «Պատերազմից հետո գերիներ ունեինք, ասացիք՝ պատրաստ եմ որդուս ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց: Հիմա էլ գերիներ ունենք, նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: 2018, 2019, 2020 թվերին նրանց գովում էիք՝ Շուշիում պարում, նրանց կենացը խմում: Ալիեւն ասում է՝ դեռ 2 հոգի էլ Երեւանում կա: Թե ինչու 2 եւ ոչ 3՝ պարզ է: Սա ազգային պետական խայտառակություն է, ներանձնական խայտառակություն: Ճիշտ չի՞ լինի հիմա էլ հայտարարեք, որ դուք եք պատրաստ հանձնվել Ալիեւին՝ գերիների դիմաց»։