Բացել լրահոսը Փակել լրահոսը
1128172
A A
Սպորտ

Դանիելե դե Ռոսին` «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ

Իտալական «Ռոմա»-ն նոր գլխավոր մարզիչ է նշանակել ակումբի նախկին լեգենդար ֆուտբոլիստին:

Այս մասին գրում է «Ռոմա»-ի մամուլի ծառայությունը: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է թիմի նախկին կիսապաշտպան Դանիելե  դե Ռոսին: Վերջինիս հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական «Ռոմա»-ն պաշտոնից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Ժոզե Մոուրինյոն «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականին։ Մոուրինյոն «Ռոմա»-ի հետ դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, 2022/23 մրցաշրջանում հասել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ: