A
A
«Ռոմա»-ն պաշտոնից հեռացրել է Ժոզե Մոուրինյոյին
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական «Ռոմա»-ն պաշտոնից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ցանկանում ենք մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել Ժոզեին իր կատարած աշխատանքի և ջանքերի համար, որը նա ներդրել է ակումբ գալու պահից: Նրա հետ կապված հրաշալի հիշողությունները մեզ հետ հավերժ կմնան»,-ասված է ակումբի կողմից տարածված հաղորդագրությունում:
Ժոզե Մոուրինյոն «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականին։ Մոուրինյոն «Ռոմա»-ի հետ դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, 2022/23 մրցաշրջանում հասել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ: