Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեց կիսաեզրափակիչ փուլը

Սպորտ
663c2f1dec4d7173d6c3e95e29b1ca67

Կազանում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները:

Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով կհանդիպի մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանին պայքարից դուրս բերած Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ: Նրանց առաջին պարտիան արդեն 16-րդ քայլին ավարտվեց գրոսմայստերական ոչ-ոքիով:

Երկրորդ մրցամարտում իսրայելցի Բորիս Գելֆանդը կմրցի Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ: Նրանց առաջին պարտիան չնայած անցավ ավելի լարված պայքարում, սակայն 36-րդ քայլին նույնպես ոչ-ոքի ավարտվեց: