Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանը շատ պարզ ասում է՝ ինչին կարող եմ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին հնարավոր չեղավ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ պատերազմական գործողությունների։

«Այն սկզբունքը, որն Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ բանակցություններում, կարծում եմ, որոշակի փոքր փոփոխություններով արդեն մի քանի տարի է՝ առկա է։ Եվ այս ամենը տեղի է ունենում դրա շրջանակներում։ Այնպես որ, ես չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությամբ տեղի է ունեցել սկզբունքների կամ ընդհանուր ճանապարհի առումով շատ մեծ փոփոխություն։ Ադրբեջանի իշխանությունները նաեւ որոշակի գաղտնազերծումներ են անում բանակցային գործընթացի տարբեր էլեմենտների հետ կապված։ Եվ պրոցեսն այնպիսին է, որ բնականաբար սա ենթադրում է կամ Հայաստանի կողմից նոր, շատ ավելի մեծ տարածքային զիջումներ, եւ երկրորդ տարբերակ՝ իհարկե, որեւէ ձեւով բացառելի չէ, որ Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրության ճանապարհով»,- ասաց նա։