Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դահլիճում անունը գրել չիմացող մարդ կա՝ գիտությունների թեկնածու ա, Պավարոտտին ժողովրդական կոչում չունի․ Սիմոնյան (տեսանյութ)

 

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կողմ է պատվավոր կոչումների չեղարկման նախագծին. նրա խոսքով՝ եղել են մականունավոր մարդիկ, որոնք երաժշտության ոլորտում վաստակավոր գործչի կոչում են ստացել:

Սիմոնյանն այս մասին ասաց  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկմանը:

«Դա ԽՍՀՄ-ի ստեղծածն է: Քանի որ մրցակցություն չի եղել, և արտիստները չեն կարողացել գումար աշխատել, պետությունը որոշել է, որ այս մարդը լավն է, այս մեկը Կոմկուսին ձեռնտու է: Ուրիշ ոչ մի երկրում նման բան չկա, Մայքլ Ջեքսոնը և Լուչանո Պավարոտտին ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն, իրենք եղել են, կան ու մնալու են որպես մարդկության համար արժեք: Իսկ որոշ մարդիկ Հայաստանում ծառայություն են մատուցել, գնացել մեկի երեխայի հարսանիքին երգել են, «շեֆը» ասել է կազմակերպեն, որ նրան ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում տան»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հավելեց՝ մականունավոր մարդիկ կան, որոնք երաժշտության ոլորտում վաստակավոր գործչի կոչում են ստացել: Կամ սեփական անուն-ազգանունը գրել չիմացող մարդիկ գիտությունների թեկնածուի կոչում են ստացել: