Բացել լրահոսը Փակել լրահոսը
1127926
A A
Սպորտ

Շախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում հաղթեցին Ավետիսյանը, Գևորգյանը, Ստեփանյանը և Գասպարյանը

Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնությունում կայացան անդրանիկ տուրի պարտիաները:

Մեկնարկային տուրում միայն մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսեցին Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը:

Հաղթանակ տոնեցին Մարիամ Ավետիսյանը, Ալվարդ Ստեփանյանը, Միլենա Գասպարյանը և Մարիա Գևորգյանը:

Երկրորդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Ավետիսյան-Կոբակ, Մ. Խաչատրյան-Գևորգյան, Հարությունյան-Գասպարյան, Ա. Խաչատրյան-Ստեփանյան և Գրիգորյան-Գաբոյան զույգերը: