Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե արդյունքում Հայաստանը չկարողանա օգտվել Ադրբեջանական երկաթուղիներից, դա դժվար արդար լուծում լինի (տեսանյութ)

 

Բաքվի հետ բանակցությունները մեծ հաշվով միշտ էլ եղել են ուղիղ, և Երևանը շահագրգռված է բանակցությունների շարունակմամբ։ Այս մասին այսօր Հունաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

 «Մենք շահագրգռված ենք բանակցությունների շարունակմամբ։ Մենք նաև ոչ պաշտոնական շփումներ ենք ունեցել, և ակնկալում ենք, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի ունենալ ադրբեջանական կողմի համաձայնությունը և շարունակել մեր բանակցությունները», - ասաց նա։