A
A
Էլինա Դանիելյանը առաջին պարտությունը կրեց
Թբիլիսիում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 5-րդ տուրի մեր շախմատիստուհիները անհաջող հանդես եկան:
Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտվեց միանձնյա առաջատար Վիկտորիա Չմիլիտեին (Լիտվա) եւ 2-րդ տեղից նահանջեց 13-րդ հորիզոնական:
Անհաջողության մատնվեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը, որը սպիտակներով զիջեց Մարինա Ռոմանկոյին: Նա 3 միավորով ընթանում է 35-րդ տեղում:
Իսկ ահա Լիլիթ Գալոյանը սեւ խաղաքարերով հաղթեց վրացուհի Սալոմե Մելիային եւ վաստակելով 4 միավոր, բարձրացավ 10-րդ տեղ:
Այսօր կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: Լիլիթ Գալոյանի մրցակիցը կլինի վրացուհի Լելա Ջավախաշվիլին, Էլինա Դանիելյանը կհանդիպի Մակա Փուրցելաձեի (Վրաստան) հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը ուժերը կչափի Իտալիան ներկայացնող ռուս շախմատիստուհի Օլգա Զիմինայի հետ: