Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականը մեկնեց

Սպորտ
02e926f491d4e7bfa2625f260329532a

Հայաստանի սամբոյի հավաքականը, Թբիլիսիում անցակացրած ուսումնամարզական հավաքից հետո` մեկնել է Բուլղարիա` մասնակցելու մայիսի 12-ից 16-ը կայանալիք Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը: Մեր պատվիրակության կազմում են 9 մարզիկ, 3 մարզիչ, 1 մրցավար: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Մայիսի 13-ին Սոֆիայի «Ոինիվերսիադա» մարզահամալիրի մրցագորգ դուրս կգան Ռուզաննա Սարգսյանը /48 կգ /, Տիգրան Կիրակոսյանը / 52 կգ /, Փայլակ Վարդազարյանը /62 կգ / և Աշոտ Դանիելյանը /74 կգ /:

Մայիսի 14-ին կգոտեմարտեն Վահան Վարդանյանը /57 կգ /, Անդրանիկ Նաղդալյանը /68 կգ/, Մավրիկ Նասիբյանը /82 կգ /:

Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձևում մենք ունենք երկու մարզիկ` Վաչիկ Վարդանյան /68 կգ /, Մուշեղ Օսիպյան` /82 կգ/:

Հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: