A
A
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Աջակցիր «Ա1+»-ինՌեժիսոր Սուրեն Շահվերդյանը նշանակվել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար։
Այս մասին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից:
Նշանակումը կատարվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, տնօրենի թափուր պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ:
Նշենք, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը 2019 թվականից զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Օրերս նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Մարիաննա Մխիթարյանը կշարունակի աշխատել թատրոնում որպես տնօրենի խորհրդական: