Արտաքին ուժերը փորձում են Երեւանին ներքաշել էլ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2023 թվականը հեշտ չէր շատ երկրների և աշխարհի շատ ժողովուրդների համար, հեշտ չէր Հայաստանի և նրա բարեկամ ժողովրդի համար։ Այդ մասին դեկտեմբերի 27-ի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ Երևանը ներքաշելու արտաքին ուժերի փորձեր։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր է հայ բնակչության, Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար։
Հաշվի առնելով մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար տարբեր պատճառներով՝ նախ այն մեր ընդհանուր պատմությունն է, թե՛ ժողովուրդների, թե՛ մշակույթների փոխներթափանցվածությունը։ Սա նաև տարածաշրջանային կայունությունն է։ Սրանք, ի դեպ, ընդհանուր մարտահրավերներ են և ընդհանուր խնդիրներ, որոնք ավելի հեշտ է լուծել միասին»,-նշեց նա։
Զախարովայի խոսքով, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ առևտրատնտեսական կապերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում։
«Մենք հավատարիմ ենք համագործակցության առանցքային ոլորտներում բոլոր նախագծերի հետագա իրականացմանը։ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա լավ հեռանկարներ ենք տեսնում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար», -ասաց է դիվանագետը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու նախադրյալներ կան։
«Ռուսաստանն ընդհանուր առմամբ շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների նվազեցմամբ և այս տարածաշրջանի հարուստ ներուժի բացահայտմամբ, ինչին կարող է նպաստել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում ընդլայնված փոխգործակցությունը»,- հավելել է ՌԴ ԱԳՆի պաշտոնական ներկայացուցիչը։