Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը (տեսանյութ)

 Երևանի հիմնադրամ 2750-ամյակի այգում իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը: 62 տաղավարում քաղաքի բնակիչներին ու հյուրերին սպասում են ամանորյա գնումների և համտեսի: Շահումյանի անվան հրապարակում էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տաղավարներն են՝ ավանդական խոհանցով ու ձեռագործ աշխատանքներով: Տարածքում երեխաների համար գործում է անվճար մանկական կարուսել և գնացք: Տոնավաճառը բաց է ամեն օր՝ ժամը 13:00-ից մինչև 22:00-ն: