A
A
Նիկոլաեւում մրցել են 14 ազգերի թիմերը
Ուկրաինական Նիկոլաեւ քաղաքում անցկացված մինի ֆուտբոլի մրցաշարում հաղթանակ է տարել տեղի հայ համայնքի հավաքականը: Այդ մասին տեղեկացնում է «ՆիկՎեստի» օրաթերթը:
Մայիսի 9-ի` հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպված մրցաշարին, մասնակցել են քաղաքում բնակվող 14 տարբեր ազգություններից (հույներ, թուրքեր, ադրբեջանցիներ, քրդեր, եզդիներ, վիետնամցիներ, ռուսներ, նիգերիացիներ, գերմանացիներ եւ այլք) ստեղծված թիմերը:
Եզրափակիչում միմյանց հետ հանդիպել են հայկական եւ բուլղարական համայնքի հավաքականները: Խաղն ավարտվել է մեր հայրենակիցների հաղթանակով, ովքեր արժանացել են հատուկ մրցանակների եւ պատվոգրերի: Իսկ ահա մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Բուլղարիայի թիմի ֆուտբոլիստ Օլեգ Վոլկովը: