Բացել լրահոսը Փակել լրահոսը
412700938_757182749778488_8548834375986844984_n (1)
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին մտքեր են փոխանակել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը: