Բացել լրահոսը Փակել լրահոսը
411245252_320527584276684_4541782685032028730_n
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 11:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 
 
Պարզվել է, որ Տափերական գյուղի մոտակայքում «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ն. ծնված 1969 թ.) կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով և փրկարարների օգնությամբ մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: