A
A
Լևոն Արոնյանը առայժմ հաղթանակ չի տոնել. Chennai Grand Masters 2023
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Chennai Grand Masters 2023 շախմատի մրցաշարում կայացել է 5-րդ տուրը:
Մրցաշարին մասնակցող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը բոլոր հինգ տուրերում ոչ-ոքի է ավարտել իր պարտիաները և այժմ 2,5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Նա մրցաշարի միանձյա առաջատար Գուկեշին զիջում է մեկ միավորով:
Հաջորդ՝ 6-րդ տուրում, Լոևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի ետնապահ Ալեքսանդր Պրեդկեի հետ, որն ունի 1 միավոր: Վերջին՝ 7-րդ տուրում, մեր հայրենակիցը կմրցի ուկրաինացի Պավել Էլյանովի հետ, որը 3 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը:
Chennai Grand Masters 2023 մրցաշարին մասնակցում են 6 երկների 8 գրոսմայստեր: Մրցանակային հիմնադրամը 60 հազար դոլար է: Հաղթողը կստանա 18 հազար, իսկ վերջին տեղը՝ 2400 դոլար: