Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա (տեսանյութ)

Դեկտեմբերի 19-ին, ժամը 10:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ-45 ավտոճանապարհին՝ Աղվանի-Տաթև հատվածում, ավտոմեքենաները խցանվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առկա է խցանված մոտ 30 տրանսպորտային միջոց։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա։