A
A
«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով ԲԿ է ընդունվել 4 քաղաքացի
Աջակցիր «Ա1+»-ին«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ժամը 20:45-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 4 քաղաքացի:
Այդ մասին հայտնում են Վանաձորի ԲԿ-ից։
Նշենք, որ ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության դիմաց, բախվել են ПАЗ մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 4-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ 2 հոգի էլ՝ քաղաքացիական ավտոմեքենաներով, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։Բախման հետևանքով ПАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։