A
A
Կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետարանից հայտնում են․
Հարգելի քաղաքացիներ, Հանրապետության գլխավոր տոնածառի և քաղաքի լույսերի միացման վաղվա միջոցառմամբ պայմանավորված`այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 23:00-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը:
Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակի երթևեկությունը: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: