Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_ՔԿԾ
A A
Պաշտոնական

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսի փոխանցումը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դեկտեմբերի 17-ին շրջայց կատարելիս, ժամը 11։25-ի սահմաններում նկատել են, որ փողոցի կողմից բնակելի գոտու տարածք նետվել է ինչ-որ առարկա։

Նշված տեղանքի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել 1 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

 

Հանրային կապերի բաժին