Բացել լրահոսը Փակել լրահոսը
411604498_319256314403811_8602581472044013545_n
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորի ռեստորաններից մեկի մոտակայքում այրվում է քոթեջ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 06։46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում այրվում է քոթեջ:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակյան փողոցում գտնվող քոթեջում (մոտ 60 քմ). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:07-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել են քոթեջը՝ շոգեբաղնիքով և տանիքը՝ մոտ 80 քմ: