Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ձյուն
A A
Պաշտոնական

Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք և ձյան տեղումներ են (տեսանյութ)

Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք և ձյան տեղումներ են։
 
Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
 
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։
Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման, որոշ հատվածներում նաև մշակման աշխատանքներ։
Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 18 միավոր տեխնիկա։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում։