Բացել լրահոսը Փակել լրահոսը
411464493_762563962574338_5522584091640382119_n
A A
Պաշտոնական

Գյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ քաղաքական ժողովը

Դեկտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը:
 
Այդ մասին հայտնում են ՔՊ-ից։
 
Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։
 
Կուսակցության Վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։
 
Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։