A
A
Երեք ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 16-ին, ժամը 12:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղից Տաշիր տանող ավտոճանապարհին երեք ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Տաշիր-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ-ին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel», «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները։