Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga 12.12.
A A
Սպորտ

Ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ նվաճեց Գրան պրիում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի Գրան պրիի մրցաշարում, որը նաև օլիմպիական խաղերի վարկանիշ է տալիս, այսօր Հայաստանից հանդես եկավ 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը:

Պոկում վարժությունում նա ցույց տվեց 180 կգ արդյունք և նվաճեց ոսկե մեդալ։ Հրում վարժությունում Գարիկ Կարապետյանը 211 կիլոգրամով գրավեց 5-րդ տեղը։ Երկամարտի 391 կգ արդյւոնքով մեր մարզիկը գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:

Վաղը մերոնցից հանդես կգան կանայք՝ Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), իսկ դեկտեմբերի 14-ին մրցահարթակ կելնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):