Թափառող կենդանիներ. ինչպե՞ս համատեղել մարդկանց համար անվտանգ միջավայրն ու հումանիզմը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲանախոսներ՝ Հարություն Առաքելյան՝ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կենտրոնի տնօրեն, Գրիգոր Երիցյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Դեկտեմբերի 6-ին, Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «Կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել է նույն բնակավայրի 7-ամյա բնակչի դին:
Թափառող կենդանիների խնդիրները, չնայած պատկան մարմինների բազմաթիվ հավաստիացումների, մինչև օրս լուծված չէ: Պաշտոնական տվյալներով՝ 2023 թ.-ի հունվար-հոկտեմբերի ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է կենդանիների կողմից տուժելու 6919 դեպք:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տուժածների թիվը 1375-ով ավելի է։ Կենդանիների կողմից հարձակումների մեծ մասն արձանագրվել է մայրաքաղաքում՝ 2807 դեպք։ Արդյունավետ ի՞նչ լուծումներ կան, որոնք թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար համակեցության անվտանգ կանոններ: